Օգտակար խորհուրդներ
Ի՞նչ խմել շոգին
Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2,5 լիտր հեղուկ։ Շոգ եղանակին «արտահոսքը» կարող է հասնել մինչեւ 4 լիտրի։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։
Գիտնականների հաշվարկներով մոտավորապես մեկ լիտր հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը։ Երկու լիտրի դեպքում` նվազում է մտավոր գործունեության ընդունակությունը, երեքից լիտրից հետո գլխապտույտ է սկսում, չորսի դեպքում` հնարավոր են ուշաթափություն և սրտի նոպաներ։
Օրգանիզմի խոնավության պակասի մոտ մեկ երրորդը կարող են լրացնել հացը, ապուրները, մրգերն ու բանջարեղենը, իսկ երկու երրորդը` տարբեր հյութերն ու ըմպելիքները։ Ահա թե ինչպես են մասնագետները հինգ բալանոց սանդղակով գնահատում ծարավը հագեցնելու զանազան ըմպելիքների ընդունակությունը։
Թեյ
Շոգ եղանակին թեյի օգտակարությունը մասնագետները գնահատել են հինգ միավոր։ Այն ծարավը հագեցնելու լավագույն միջոցն է։ Դրա համար երեք անգամ ավելի քիչ թեյ է հարկավոր, քան ջուր։ Ընդ որում` նշանակություն չունի այն սառն է, տաք, թե գոլ։ Կանաչ թեյի օգտին է խոսում նաև նրանում առկա P վիտամինը, որը բարերար ազդեցություն է ունենում անոթների վրա և ատամները չի դեղնացնում։ Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Սև թեյն օրգանիզմի տոնուսը բարձրացնում է կոֆեինի հաշվին։ Թեյը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգտակար են քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները կանխելու համար։
Այս ամենով հանդերձ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում ութ բաժակից ավելի թեյ խմել։
Ջուր
Սա ծարավը հագեցնելու ամենատարածված և առայժմ ամենաէժան միջոցն է։ Մեծ քանակությամբ աղերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը, վաստակելով չորս միավոր, գտնվում է հաջորդ տեղում։ Այն թարմացնում է, խթանում ախորժակը և անցկացնում հոգնածությունը։ Ծարավն ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ որեւէ այլ թթու հատապտուղ գցեք։
Խորհուրդ չի տրվում թորած ջուր խմել։
Կաթ և կաթնամթերք
Կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակվող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են։ Բացի այդ, օրգանիզմը դրանք շատ արագ է յուրացնում։ Մեկ ժամվա ընթացքում կաթնամթերքը յուրացվում է համարյա 91 տոկոսով, իսկ կաթը` 32։ Եթե ձեր շրջապատի ջերմաստիճանը գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, ապա փորձեք մի բաժակ անյուղ կամ ջրով բացված կաթ խմել։ Այն չի կարելի խմել ճաշելուց հետո։
Բնական հյութեր և նեկտարներ
Ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը։ Թթուն գրգռում է համային ռեցեպտորները, սկսում է ուժեղ թքարտադրություն, և մարդկանց սկսում է թվալ, որ շուրջն այդքան էլ շոգ չէ։ Պտղամիս պարունակող կամ խառը հյութերն ավելի վատ են հագեցնում ծարավը, սակայն ավելի օգտակար են։ Շոգ եղանակին ավելի լավ է խմել ջրով բացված հյութեր, որոնք օրգանիզմն ավելի հեշտ է յուրացնում։ Անհրաժեշտ է խուսափել չոր խտանյութերով պատրաստված հյութերից։
Կվաս
18-րդ դարում Մոսկվայում եղած ճանապարհորդները գրում էին, որ այնտեղ մարդիկ ջրի փոխարեն կվաս են խմում և այդ պատճառով երբեք չեն հիվանդանում այն ախտերով, որոնք առաջանում են վատորակ ջուր օգտագործելու հետեւանքով։ 19-րդ դարում իսկապես ապացուցվում է այն փաստը, որ կվասն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այս ըմպելիքի մեջ խոլերայի եւ տիֆի հարուցիչները 20 րոպե անց ոչնչանում են։ Կվասը հաղթահարում է ոչ միայն ծարավի, այլև քաղցի զգացումը և նպաստում է սնունդը մարսելուն։ Պարբերաբար օգտագործելու դեպքում այն բարերար ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի վրա։ Խորհուրդ չի տրվում շշերի մեջ լցված, գազավորված կվաս խմել, որն արհեստական հավելումների պատճառով կորցնում է օգտակար հատկությունները։
Լիմոնադ
Լիմոնադը բոլոր ժամանակակից գազավորված հյութերի նախահայրն է, որի հիմքում կիտրոնի հյութն էր։ Ներկայիս գազավորված հյութերի մեջ արհեստական նյութերն այնքան շատ են, որ դրանք նույնիսկ մեծ քանակությամբ խմելիս բոլորովին ծարավը չեն հագեցնում և ավելին` կարող են երեխաների ալերգիայի պատճառ դառնալ։ Դրանց մեջ պարունակվող այդ ամբողջ «քիմիան» բերանի մեջ տհաճ համ է թողնում և ստիպում կրկին որևէ բան խմել։ Իսկական օգտակար լիմոնադը կարելի է պատրաստել տնային պայմաններում` ընդամենը հանքային ջուրը խառնելով ցանկացած մրգային խյուսի հետ։
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն